«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը այսօր հունիսի 24-ի առավոտյան ժամը 12:00-ից, հացադուլ է հայտարարել ՝ ի աջակցություն «Ոչ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների: NEWS.am-ին այս մասին հայտնեց դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:
«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել այս կերպ բողոքի բոլոր մասնակիցներին»,- փոխանցել է Վարդան Պետրոսյանը:
Աշխեն Պետրոսյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը առողջական խնդիրներ ունի եւ հարազատները անհանգստացած են նրա հացադուլ հայտարարելու կապակցությամբ: