Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է վերադարձնել իրենց սեփականությունը հանդիսացող գույքը՝ աղբամանները: Նշենք, որ դրանց միջոցով Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ են կառուցել ակտիվիստները:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, պետք է աղբահանություն իրականացնեն, քանի որ ողջ քաղաքը կեղտի մեջ կորած է:
Ակտիվիստների հետ բանակցությունների ընթացքում որոշվեց, որ հետ կվերադարձվեն աղբամանների միայն մի մասը: