Լիբանանի խորհրդարանում հունիսի 24-ին նախատեսված՝ նախագահի ընտրությունները նորից տեղի չեն ունեցել, հայտնում է TASS-ը:
Խորհրդարանում հայտնել են, որ «երկրի նախագահի ընտրության նիստը տեղափոխվել է այդ տարվա հուլիսի 15-ին»:
Ավելի վաղ քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ավելի քան 20 անգամ հետաձգել է քվեարկությունը:
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, ինչ նախորդ տարվա մայիսի 25-ին Միշել Սուլեյմանը լքեց Բաաբդում գտնվող նախագահական նստավայրը: