Հասարակություն 

Կկայանա ամառային զորակոչի հետ կապված բողոքները քննող հանձնաժողովի նիստը

2015թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով հունիսի 25-ին տեղի կունենա այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «2015թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման եւ արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 25-ին, ժամը 10.00-ին, Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում»:

Նույն շարքից