Այսօր՝ ժամը 17.26-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի Հոկտեմբերյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: