Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել

analitik.am

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Russia Today-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Երևանում ցույցարարները և Հայաստանի իշխանությունները փոխզիջման կհասնեն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտնել է, թե կառույցը հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, հույս հայտնում, թե ոչինչ դուրս չի գա իրավական դաշտի շրջանակներից:

«Ողջամտության, հայ ղեկավարության իմաստնության հույս ունենք: Կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների բարձրացրած հարցերի շուրջ փոխզիջումային լուծում ձեռք կբերվի», - նշել է նա:

Նույն շարքից