Միջազգային Քաղաքականություն 

Օլանդն ու Օբաման քննարկել են ԱԱԳ-ի գաղտնալսումների մասին լուրերը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են լուրերն այն մասին, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) վեց տարի շարունակ լրտեսել է ֆրանսիական առաջնորդներին: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում:

Օբաման Օլանդին վստահեցրել է, որ իշխանությունները հրաժարվել են Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը գաղտնալսելու պրակտիկայից:

Wikileaks կայքը, որը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է և տարածում է անանուն աղբյուրներից ստացած գաղտնի տեկեկատվություն, հունիսի 24-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական գործունեություն է իրականացրել Ֆրանսիայի 3 նախագահների`Ժակ Շիրակի, Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի նկատմամբ:

Նույն շարքից