Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցների և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ իրականացրեց հերթական շրջայցը՝ հետելում վարչական շրջանի բակային տարածքներում տարբեր ծրագրերով կառուցվող խաղահրապարակների շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:
Շրջայցի ընթացքում շինարարներին տրվեցին համապատասխան ցուցումներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և արձանագրված թերությունները կարճ ժամկետում վերացնելու համար: