Հասարակություն 

Ուզում եմ, որ ամեն ինչ շուտ որոշվի, և մեր քաղաքն անցնի իր բնականոն ապրելակերպին. Արա Գևորգյան

Երգահան Արա Գևորգյանը կողմ է խաղաղ ակցիաներին, դեմ է բռնություններին: Հույս ունի, որ բախում տեղի չի ունենա.

«Ցույցը խաղաղ է, ոստիկաններն էլ խաղաղ կանգնած են, չեմ բացառում, որ հրահրողներ կան, որոնք ուզում են մեր երկիրը խառնել, արյունահեղություն են ուզում: Մենք բոլորս էլ դեմ ենք թանկացմանը, բայց ոչ արյունահեղության ճանապարհով: Ուզում եմ, որ ամեն ինչ շուտ որոշվի, և մեր քաղաքն անցնի իր բնականոն ապրելակերպին՝ մանավանդ, որ այսօր շատ տուրիստներ ունենք: Ես շատ եմ սիրում մեր երիտասարդությանը, շատ հայրենասեր են, բայց չի բացառվում, որ հրահրողներ լինեն»:

Նույն շարքից