Հայաստան Քաղաքականություն 

Բիբինն արհամարհում է ԱԺ հրավերը, որպեսզի գա բացատրի` ինչու է այդպես տեղի ունեցել

analitik.am

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, երբ Գլադունչիկին փոխարինեց Բիբինը, բոլոր տարածքները որոնք վարձակալում էր ՀԷՑ-ը, վարձակալվում էր հենց պարոն Դարբինյանից, այնտեղ կար նաև հայտի Գեղամ Կարապետյան, նույնիսկ արտասահմանցի ինչ-որ մեկը, որի հետ միասին օֆշորային գոտում գրանցել էին հատուկ հիմնարկ:

«Այս ամեն ինչի հետ կապված է նաև Շաբոյանը, որը ղեկավարում է ՀՀ կարևորագույն հիմնարկներից մեկը: Նա ոչ միայն հավասար մրցակցություն չի ապահովել, այլ նաև ունենալով բարեկամական-ընկերական կապեր, օգնել է նրանց: Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք շուկայում եղել են բավականին էժան, բայց ՀԷՑ-ը ձեռք է բերել դրանք տաս անգամ ավելի թանկ գնով: Ի՞նչ է Դարբինյանն այս ամենի ինչի մասին չգիտի՞... Բիբինն առաջարկեց փոփոխություններ՝ կադրային կրճատումներ, բայց իշխանական վերնախավը դեմ էր, քանզի մեկի քույրը, զարմիկի և այլն աշխատում էին ՀԷՑ-ում: Հիմա կուտակվել են ինչ-որ պարտքեր, զարմանալի է, որ այսօր պետությունն իր բոլոր կառույցներով հասարակության շահը թողած պաշտպանում է սեփականատիրոջ շահը: Բիբինն արհամարհում է Ազգային ժողովի հրավերը, որպեսզի գա բացատրի, թե ինչու է այդպես տեղի ունեցել»:

Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ ցույցը կարող է երկու հզոր բիզնես շահերի բախման արդյունք լինել՝ մեկը ՀԷՑ գնող նոր կազմակերպությունն է, մյուսը՝ պետությունը:

Նույն շարքից