Հայաստան Քաղաքականություն 

Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ գողություն է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Երևանյան իրադարձությունների մասին իր կարծիքն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը.

«Շատ է խոսվում սադրիչների գործունեության մասին: Երեկ, երբ եկանք այստեղ, բազմաթիվ թվով կասկածելի վարքով մարդիկ կային, ուրախ եմ, որ մեր մասնակցությունը օգնեց նրանց այդ մարդկանց չեզոքացնել: Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ գողություն է տեղի ունենում, և բոլոր հիմքերը կան մտածելու, որ այդ գողությունները տեղի են ունենում ոչ առանց ՀՀ իշխանության մասնակցության: Շատ է խոսվում, որ ՀԷՑ-երը ինչ-որ պետական մարմինների խնդրանքով բարեգործություններ են արել: Կարծում եմ՝ ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը պետք է քննության առարկա դառնա: Կատարվել է գողություն, որի արդյունքում ոչ միայն պատասխանատուներին պատասխանատվության չեն ենթարկում, այլ նաև ժողովրդին ասում են՝ պետք է վճարեք այդ գողության մասին: Այս թանկացումը դեռ երախիք չի ստեղծում, որ եկող տարի նորից կգան կասեն նորից պետք է թանկացնենք՝ առավել ևս, որ ատոմակայանին վերանորոգում է սպասվում»:

Պայքարի մասին Փաշինյանը կարծում է, որ հավաքը նորմալ, խաղաղ և օրինական է:

Նույն շարքից