Վրաստանում Հայաստանի դեսպանատան առաջ էին հավաքվել մի քանի տասնյակ վրացի եւ հայ երիտասարդներ՝ զորակցելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հայ ցուցարարներին:
Դեսպանատան առաջ հավաքը կազմակերպած վրացի երիտասարդները կոչ արեցին Հայաստանի կառավարությանը կատարել հայ ցուցարարների պահանջները եւ նրանց դեմ ուժ չկիրառել: