Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում երկար փնտրել եւ սադրիչ է գտել, այն էլ ուկրաինուհու։
Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե իրենք սադրիչի են գտել՝ ուկրաինացի աղջկա, եւ նրան հորդորել են լքել տարածքը։
«Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի»,- ասաց փոխոստիկանապետը։