Հայաստան Քաղաքականություն 

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը խուճապ է առաջանցում Ռուսաստանում. Անդրիաս Ղուկասյան

analitik.am

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով ռուսական ԶԼՄ-ներն արտահայտում են իրենց իշխանությունների կարծիքը:

«Ռուսաստանում շատ խոպան գնացած հայեր կան, և Ռուսաստանը խնդիր ունի, որ հետխորհրդային երկրնում, ինչպես նաև ՌԴ-ում, չծավալվեն հասարակական ընդվզումներ: Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ժամանակ էլ նույնը եղավ՝ ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ մարդիկ ինքնաբուխ չեն կարող ընդվզել, այլ միայն որոշակի ուժերի հովանավորչությամբ են ընդվզում: Հայաստանն, ի տարբերություն Ուկրաինայի, ՌԴ-ում այն փոքր հատվածն է համարում բարեկամ երկիր, և բնական է, որ քարոզչամեքենան սկսեց աշխատել այն ուղղությամբ, որ մարդիկ Հայաստանում կատարվող իրադարձություններում սկսեն տեսնել Ռուսաստանի դեմ արվող քայլեր»:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ռուսները հիշում են 88 թվականի իրենց քարոզչության բացասական հետևանքները, երբ շարժումը պիտակավորում էին, և ինչ տեղի ունեցավ.  «Կարծում եմ շար արագ նրանք կկողմնորոշվեն, թե ինչպես ճիշտ լուսաբանել: Դա իրենց խնդիրն է, թե ինչպես կմարսեն և կուլ կտան այս իրավիճակը: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը խուճապ է առաջացնում Ռուսաստանում, ինչի առաջին արձագանքը բնականաբար վախն է: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում այդ կարգախոսը: Մոսկվայում հասկանում են, որ գործ ունեն լուրջ քաղաքական գործիչների հետ»:

Նույն շարքից