Հասարակություն 

Վլադիմիր Գասպարյանը խոստացել է ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ

analitik.am

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է ուժ չկիրառել Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին բարձրախոսով հայտնել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, որը քիչ առաջ հանդիպել է ոստիկանապետին, խոսել նրա հետ։

Ըստ Շուշանյանի, Գասպարյանը խոսք է տվել, որ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվելու։ Նաեւ ոստիկանապետը գովել է ցույցի մասնակիցներին, միաժամանակ խնդրել է ոչինչ չքաղաքականացնել։

Նույն շարքից