Միջազգային Քաղաքականություն 

Սիլվիո Բեռլուսկոնիին սպառնում է 5 տարվա ազատազրկում

analitik.am

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին սպառնում է կոռուպցիայի մեղադրանքով դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Նեապոլի դատարանը իր վճիռը կկայացնի հուլիսի 8-ին։

Բեռլուսկոնին մեղադրվում է սենատոր Սերջո դե Գրեգորիոյին կաշառելու փորձի մեջ՝ հայտնում է RAI հեռուստաալիքը։

Մեղադրական կողմը հայտնում է, որ 2007 թվականին, Իտալիայի նախկին վարչապետը փորձել է կաշառքի միջոցով ստանալ Ռոմանո Պրոդի կողմից ղեկավարվող կառավարության հրաժարականը։

Նույն շարքից