Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում տեղադրվել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ուղղված հարցերի ու առաջարկությունների արկղեր:
Արկղերը կբացվեն յուրաքանչյուր ամսվա ավարտին աշխատակազմի համապատասխան բաժնի մասնագետի ներկայությամբ: Առաջարկություններն ու բարձրացրած հարցերը կուսումնասիրվեն և ընթացք կստանան անձամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից: