Նոր Նորք վարչական շրջանում ամենօրյա բնույթ կրող կանաչապատման աշխատանքներում առանձնակի տեղ ունեն նաև ծաղկային ձևավորումները: «Նոր Նորք կանաչապատում» ընկերության աշխատակիցների կողմից ծաղկազարդվում են ինչպես կենտրոնական փողոցների սիզամարգերը, այնպես էլ գեղարվեստական ձևավորված տարբեր անկյունները: