Հասարակություն 

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Հանձնարարվող աշխատանքների ընթացքի վերահսկողությունն առավել կենտրոնացված և արդյունավետ դարձնելու ուղղությամբ մի շարք գործընթացների ուղղությամբ հստակ ժամկետներ սահմանվեցին:

Հանձնարարվեց խստացնել աղբահանության և ասֆալտապատման կազմակերպման վերահսկողությունը:

Ի կատարումն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականի՝ բակերում առկա ցանկապատած տարածքների ապամոնտաժման և տարածքներում խաղահրապարակներ կառուցելու վերաբերյալ համապատասխան զեկուցումներ եղան: 

Հանձնարարվեց խստացնել Նոր Նորքում կառուցվող և բարեկարգվող խաղահրապարակների ու այգիների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերահսկողությունը:

Տնտեսվարողների հարակից տարածքների բարեկարգման նպատակով հանձնարարվեց խիստ հսկողություն սահմանել. հետևել աղբամանների առկայությանը, կանաչ գոտիներիում խոտհնձման, մաքրման, ծաղկազարդման և այլ աշխատանքներին:

Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց շարունակել ուսումնասիրությունները մանկապարտեզներում, ինչպես նաև միջոցառումների ծրագրեր ներկայացնել մայիս ամսին կայանալիք տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Հանձնարարվեց հետևողական լինել կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման հարցում, ինչպես նաև շարունակել ծառերի սրսկման գործընթացը՝ աշխատանքներում ընդգրկելով նաև համատիրություններին:


Նույն շարքից