Գլխավոր Հայաստան 

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակցին չհամեմատել Հայաստանի և Ուկրաինայի իրադարձությունները

analitik.am

Երևանի բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակցին՝ չհամեմատել Հայաստանի և Ուկրաինայի իրադարձությունները:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հեռուստաալիքի նկարահանման խումբն ակցիայի անցկացման վայրից ռեպորտաժ էր պատրաստում, և թղթակիցը զուգահեռ էր տարել Երևանի և Կիևի իրադարձությունների միջև:

Դրանից հետո նրան է մոտեցել ակտիվիստներից մեկը` Ալեն Սիմոնյանը, և կոչ է արել անկողմնակալության՝ ավելացնելով, որ թույլ չի տա նման զուգահեռներ անցկացնել: Հեռուստաալիքի լրագրողը ձայնագրել է Սիմոնյանի խոսքերը` խոստանալով ռեպորտաժում ընդգրկել դրանք որպես երկրորդ կարծիք:

Նույն շարքից