Ուիթնի Հյուսթոնի դստերը` Բոբի Քրիստինա Բրաունին հարազատները կրկին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով:
«Չնայած տարբեր հիվանդանոցներում տրված բուժօգնությանը`Բոբի Քրիստինա Բրաունի վիճակը շարունակում է վատթարանալ: Այսօր նրան տեղափոխել են հոսպիս», - ասել է Բոբիի մորաքույրը` Փեթ Հյուսթոնը:
Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ամերիկացի երգչուհու 18-ամյա դուստրը դուրս է եկել կոմայից, որում գտնվում էր 2015-ի հունվարից: