Հասարակություն 

Դեռատիզացիոն աշխատանքներ Նոր Նորքի 7/1. 7/3 համատիրության կողմից

  Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, նկուղային հարկերի, աստիճանահարթակների, արտաքին բնանցքների, ինչպես նաև շենքերի առաջին հարկում տեղակայված ոչ բնակելի տարածքների դեռատիզացիոն աշխատանքները:

  Առնետների ոչնչացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով "Երևանի կանխարգելիչ ախտահանում" ՓԲԸ աշխատակիցների կողմից օգտագործվում են նոր գրավչանյութեր:



Դեռատիզացիոն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը միացել են նաև Նոր Նորքի 7/1 և 7/2 համատիրությունները:

Նույն շարքից