Հասարակություն 

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգրուհիների ցանկը: Ցանկի առաջին հորիզոնականում Թայլեր Սվիֆթն է, ով վաստակել է 170 միլիոն դոլար:

Նշվում է, որ երգչուհին իր եկամուտի մեծ մասը ստացել է «1989» անունը կրող համերգային տուրի շնորհիվ:

Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ադելը, ով հասցրել է վաստակել 80,5 միլիոն դոլար: Իսկ եռյակը եզրափակում է Մադոնան՝ 76,5 միլիոն դոլարով:

Տասնյակում են հայտնվել նաև Ռիհաննան, Բեյոնսեն, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը,Շանայա Թվեյնը և Սելին Դիոնը:

Նույն շարքից