Գիտություն Հասարակություն Մշակույթ 

100 հայ, որոնք փոխեցին աշխարհը

analitik.am
100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու և նկատելի հետք թողեցին աշխարհում, գրում է auroraprize.com-ը։
Անցած 100 տարում հայերը բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
Հետեւե՛ք մեզ։ Առջեւում դեռ շատերը կան։
60. ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳԸ
Մեծարվում է հատկապես այն բանի համար, որ ճանապարհ է հարթել կանանց մուտքը Միացյալ Նահանգների զինված ուժեր ապահովելու համար։
59. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ. ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԸ
Ճարտարագետ-գյուտարարը հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։

58. ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ. ՋԱԶ-ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՀԱՅՏՆԻՆ

Ստեղծել է առաջին ջազ ալբոմը եւ 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածել՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման եւ ունկնդրելու ձեւը։
57. ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ. ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՌԵԺԻՍՈՐ
Նա մշտապես առաջ էր մղում կինոարտադրությունը՝ նոր տեխնիկական միջոցներով փոխելով ֆիլմերի նկարահանման ձեւերն ու մեթոդները։

56. ԼՈՒԹԵՐ ՋՈՐՋ ՍԻՄՋՅԱՆ. ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

Ավելի քան 200 արտոնագրերի եւ բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը:
55. ՌԻՉԱՐԴ ԴՈՆՉՅԱՆ. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՆՈՐԱՐԱՐ
Futures, Inc. ընկերության՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկի հիմնադիրը
54. ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵԹՈՎՊԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայ որբերից կազմված «Արբա Լըջոչ» երգչախմբի գեղարվեստական տնօրեն
53. ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ (ԱԳՆԵՍ ՀՈՒԱԿԻՄ). ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ
Պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկը՝ Միսս Հուակիմը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով
52. ՈՒԴԻ ՀՐԱՆՏ ՔԵՆՔՈՒԼՅԱՆ. ՈՒԴԱՀԱՐ
Թուրքիայում հայտնի կույր ուդահարը
51. ՎԱՐԱԶԴԱՏ ՂԱԶԱՆՉՅԱՆ. ԱՐԴԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ
Պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից
50. ՀՈՎԱՐԴ ՂԱԶԱՆՋՅԱՆ. ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐ
«Աստղային պատերազմների» եւ «Կորուսյալ Տապանի ասպատակների» պրոդյուսերը
49. ՋԻԱԿՈՄՈ ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ
Օրգանական լուսաքիմիայի գիտաճյուղի ստեղծող ու արեւային էներգիայի կիրառման մարգարե

48. ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ. ԻՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ

Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի համահիմնադիր

47. ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ. ԹԵՆԻՍԻ ԱՍՏՂ
«Ոսկե սաղավարտի» մրցանակակիր առաջին տղամարդ թենիսիստը
46. ՎԻՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ
Իտալիայում հայտնի կին գրողներից մեկը
45. ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. ԼՐԱԳՐՈՂ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Թուրքիայի «Ակոս» թերթի հիմնադիրը, որն սպանվեց իր գործունեության պատճառով:
44. ԼԱՐԻ ԿԱԿՈՍՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏ-ԴԻԼԵՐԸ
Աշխարհահռչակ Gagosian Galleries-ի հիմնադիրն ու ղեկավարը
43. ԱՐՄԵՆ ԱԼՉՅԱՆ. ՏՆՏԵՍԱԳԵՏ, «UCLA-Ի ԱՎԱՆԴՈՒՅԹԻ» ՀԻՄՆԱԴԻՐ
20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից մեկը
42. ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ
Զորավար Անդրանիկը մշտապես պայքարել է հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար
41. ՋԵՔ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԲԺԻՇԿ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
«Դոկտոր Մահը»՝ «մահվան իրավունքի» շարժման առաջամարտիկն ու ջատագովը
40. ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԵՐՈՍ-ՓՐԿԱՐԱՐ
Ջրասուզալող սպորտաձեւում աշխարհի 17-ակի չեմպիոն
39. ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը
38. ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
«Ծովից ծով» Հայաստանի «Արքայից արքան»
37. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. ՆԿԱՐԻՉ
19-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը եւ բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը
36. ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
Աշոտ Մալաքյանը՝ Անրի Վեռնոյը, առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» եւ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Օսկար մրցանակներին եւ պարգեւատրվել է վերջինիս ֆրանսիական համարժեքով՝ «Սեզար» մրցանակով:
35. ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ
«Ստամբուլի աչքը»՝ աշխարհահռչակ ֆոտոլրագրողը
34. ՋԵՔԻ ՍՓԻԸՐ. ԱՄՆ ԿԻՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Կալիֆորնիայի ամերիկահայ կին կոնգրեսականը
33. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎ (ՄԱՆԹԱՇՅԱՆ). ԳՈՐԾԱՐԱՐ, ՄԵԿԵՆԱՍ
20-րդ դարասկզբի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ խոշոր նավթարդյունաբերող եւ մեկենաս:
32. ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ. ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Նա մեծ դեր է ունեցել եգիպտական անկախ պետության հիմքերի ձեւավորման գործում:
31. ԲՈՐԻՍ ԲԱԲԱՅԱՆ. ԳԵՐՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Նրան ժամանակին ընդունում էին որպես Սիմուր Քրեյի (Seymour Cray)՝ ամերիկյան գերհամակարգիչներ ծրագրավորողի խորհրդային համարժեքը։
30. ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։ Լինելով մեծ բարեգործ՝ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին և Հայաստանին:
29. ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ. ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՍԿԵՐԻՉ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ոսկերչական արվեստի հռչակավոր ներկայացուցիչ, Boghossian Foundation-ի միջոցով բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների մասնակից:
28. ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
Դասական երաժշտության ամերիկահայ անվանի կոմպոզիտոր
27. ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ. ՌԵԺԻՍՈՐ
Համաշխարհային ճանաչում ունեցող կանադահայ կինոռեժիսոր
26. ԱՐԹՈՒՐՈ ՍԱՐՈՒԽԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
Նա եղել է Մեքսիկայի դեսպանը Միացյալ Նահանգներում:
25. ՔԵՆԵԹ ԽԱՉԻԿՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
«Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության առյուծ», քաղաքական ռազմավարության մասնագետ, ով որպես գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել ԱՄՆ նախագահական ինն ընտրարշավներում։
24. ՌԵՅՄՈՆԴ ՎԱՀԱՆ ԴԱՄԱԴՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐ
Մեծանուն գյուտարար է, MRI (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։
23. ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ
Հրատարակչության ոլորտի հաջողակ գործարար
22. ՀՈՎՆԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
Հովնանյան չորս եղբայրները՝ Ժիրայրը, Գեւորգը, Հրայրն ու Վահագնը, աշխարհում բնակարանաշինության ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչներից են։
21. ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂ
Արգենտինահայ այս ձեռներեցը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։
20. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԵՐԳԻՉ, ԴԵՐԱՍԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾ
Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։
19. ՇԵՐ. ԱՍՏՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Նա բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության և կինոյի դերասան։
18. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՆԵՐԴՐՈՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ՀՍԿԱ
Նա աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։
17. ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. ՏՆՏԵՍԱԳԵՏ
Նա մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է, պարգեւատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:
16. ԴԵՅՎԻԴ ԻԳՆԱՏԻՈՒՍ. ԼՐԱԳՐՈՂ, ԳՐՈՂ
Նա The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։
15. ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Նա ֆրանսիական քաղաքականության գործիչ է, գլխավորել է ընտրովի և նշանակովի մի շարք պաշտոններ՝ քաղաքապետից մինչև պատգամավոր ու նախարար։
14. ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. ԵՐԱԺԻՇՏ, ԵՐԳԱՀԱՆ
Նա հիմնել է Armenian Navy Band համույթը, որը միահյուսելով հայկական և ժամանակակից գործիքները՝ ստեղծում է իր նմանը չունեցող հնչողություն։
13. ՀՅՈՒԶ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՌԵԺԻՍՈՐՆԵՐ, ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Ալենը և Ալբերտը երկվորյակ ռեժիսորներ են։ Նրանց ֆիլմերը կենտրոնանում են ամերիկյան սևամորթների կյանքի փորձությունների ուղղակի և անմիջական պատկերման վրա։
12. ՍՅՈՒ ՍԱՐԱՖՅԱՆ ՋԵԼ. ՍՊԱ
ԱՄՆ Կանանց օժանդակ բանակային կորպուսի երևելի անդամներից մեկը, զգալի դեր է ունեցել դեպի զինված ուժեր կանանց ուղին հարթելու գործում։
11. ՔԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂ, ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
Իր  վավերագրական ֆիլմերում անդրադարձել է համաշխարհային հրատապ խնդիրներին։ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել է «Ճչացողներ» (“Screamers”) ֆիլմը՝ System of a Down ռոք-խմբի մասնակցությամբ։
10. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ԱՐՁԱԿԱԳԻՐ
Հրապարակել է բազում նովելներ, պատմվածքներ և պիեսներ, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Իմ անունն Արամ է», «Կյանքիդ ժամանակը»։
9. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ
Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
8. ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆ. ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
Կալիֆորնիայի նահանգապետ, փոխնախագահության հնարավոր թեկնածու և Ապարտեիդի դեմ պայքարի ջատագով և աջակից։
7. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ
Աստղաֆիզիկայի ոլորտում բազմաթիվ հայտնագործություններ և աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր։
6. ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ. ԵՐԳԻՉ-ԵՐԳԱՀԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ
​System of a Down ռոք խմբի համաշխարհային համբավը Թանկյանն ուղղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։
5. ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ
Ճանաչված է Չերչիլի, Հեմինգուեյի, Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի և շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։
4. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն»  է (1936թ.):  Հռչակավոր գործերից են «Սուսերով պարը», «Սպարտակ» և «Գայանե»  բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում։
3. ԱԲՐԱՀԱՄ ԵՒ ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍՆԵ
Նրանք երկու եղբայրներով հիմնել են Հայաստանի գիտությունների ակադեմիան։
2. ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ԻՆԺԵՆԵՐ
Եղել է Կոլումբիայի համալսարանից մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, Իգլսթոնի մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։
1. ԴԵՅՄ ՍԱՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԻԼԱՅԱՍ.ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐ
Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը

Նույն շարքից