Ֆեյսբուք 

Ադրբեջանը հաղորդում է ԶՈւ կորստի մասին. հանգամանքները կասկածելի են

Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին զորամասում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Դևրիշով Էլվին Էթիբար օղլուն, որը զորակոչվել էր Բալաքանի շրջանի Քաթեխ գյուղից:

Հետաքրքիր է, որ մեկ այլ ադրբեջանական մեդիա ռեսուրս՝ MeydanTV-ն գրում է, թե 18-ամյա այս երիտասարդը սպանվել է «թշնամու դիպուկահարի գնդակից առաջնագծում»՝ հրապարակելով վերջինիս լուսանկարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է սույն դեպքի առնչությամբ:

Նույն շարքից