Հոգեբանի անկյուն 

ԱՀԿ-ն դեպրեսիան համարել է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը

Դեպրեսիան անգործունակության երկրորդ ամենատարածված պատճառն է՝ մեջքի ցավից հետո: Այս եզրահանգմանը եկել են հետազոտողները՝ վերլուծելով ավելի քան 200 հիվանդության և տրավմաների տվյալները: Նրանց խոսքով՝ դեպրեսիան անհրաժեշտ է գնահատել որպես համաշխարհային պրոբլեմ, հաղորդում է  BBC-ն:


Ցավոք, միայն քչերն են ի վիճակի մասնագետների խուրհուրդ ստանալ՝ կապված դեպրեսիայի հետ: Բացի այդ դեպրեսիայի ազդեցությունը տարբեր երկրներում՝ կապված անգործունակության հետ, տարբեր է լինում: Օրինակ՝ դեպրեսիայի ցուցանիշներն ամենաբարձրը Աֆղանստանում են, իսկ ամենացածրը՝ Ճապոնիայում: «Ամենից դժվար իրադրությունն այս առումով զարգացող երկրներում է, իսկ լավագույն ցուցանիշները զարգացած երկրներում են», մեկնաբանում է Քվիլլենդի համալսարանի գիտնական Էլիզա Ֆերարին:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն մշակել է ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունների բուժման գործողությունների ծրագիր: Պաշտոնական բնութագրմամբ՝ դեպրեսիան տարածված հոգեկան խանգարում է, որի համար բնութագրական են անտարբերությունը, հետաքրքրության կամ ուրախության կորուստը, մեղքի զգացումը կամ ցածր ինքնագնահատականը, քնի խանգարումները, ախորժակի կորուստը, հիշողության վատ կենտրոնացումը:

Ախտանիշները լինում են խրոնիկական կամ պարբերաբար կրկնվող : Երբեմն մարդը կորցնում է ամենօրյա խնդիրները լուծելու կարողությունը: Իսկ դեպրեսիայի ամենածանր տեսակը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ:

Նույն շարքից