Սիրելի աղջիկներ, մի՞թե իսկապես վիրավորվել եք գյուղատնտեսության նախարարից, մի՞թե նա վիրավորել է ձեզ: Տեղյա՞կ եք, թե ինչ է ասել նախարարը: Կարդացի բառացի ասածը: Ես ցավում եմ, որ ամենագլխավոր միտքը, որ ասել է, որևէ մեկդ այդպես էլ չբարձրաձայնեցիք: Նախարարը, ըստ էության, խոսում է ագահության մասին: Ասում է գնորդը գալիս է կարտոֆիլ գնելու, բայց վաճառողն այն չի վաճառում: Գիտե՞ք ինչի չի վաճառում, նախարարը հստակ պատասխանում է այս հարցին: Տանում են նկուղներում պահում են, իսկ հետո, որբ արդեն իրենք են ուզում վաճառել, այդ ժամանակ էլ գնորդը չի ցանկանում այն գնել: Չի ցանկանում, քանի որ որևէ մեկս չենք ցանկանա փչացած ապրանք գնել:
Պարզ չի՞ թե ինչի չեն վաճառում, որովհետև ագահ են, ուզում են հետո թանկով վաճառեն, որ եկամուտը շատանա, բայց չեն հասկանում, որ այդ ցանկությունը չի կարող իրականանալ, քանի որ կարտոֆիլը փչանալու հատկություն ունի: Աղջկա հաշվով էլ, եթե սկսեք թանկացնել ձեզ, այսինքն աղջկան չտաք, թող հա էլ գան ու գնան, մեր աղջիկը տենց հեշտ ամուսնացողներից չի, կարող ա՞ չոլից ենք գտել: Հաստատ մի օր այդ հրաշք գեղեցկուհին կպառավի, իսկ այդ ժամանակ էլ ուզողներ չի ունենա: Հիմիա ժողովրդական ձևով բերածս օրինակով մի՞թե աղջկան որևէ կերպ համեմատում ենք կարտոֆիլի հետ: Որտեղի՞ց այդպիսի հիմար տրամաբանություն:
Լավ, աղջիկներ, բա դուք բան ու գործ չունե՞ք, որ գնացել միտինգ եք անում այդ թեմայով: Եթե իսկապես պարապ եք, ապա միտինգ անելու փոխարեն ավելի լավ է դուրս եկեք, զբոսնեք, ի վերջո սիրահարվեք Смайлик «smile»հակառակ դեպքում կծերանաք և ուզողներ չեք ունենա:
Ընկերներ, իսկապես ամոթ է, նախարար Սերգո Կարապետյանը որևէ կերպ չի վիրավորել աղջիկներին, նա համեմատությունը ոչ թե կարտոֆիլի ու աղջկա մեջ է արել, այլ եթե ոչ ագահության, ապա անարդյունավետ գործելակերպի մեջ է տեսել համեմատություն:
Ամեն դեպքում հարգեցի պարոն նախարարին այն պատճառով, որ ներողություն է խնդրել այն աղջիկներից, ովքեր վիրավորվել են:
Կրկնում եմ, այստեղ վիրավորական որևէ միտք անգամ չկա: