Միջազգային Տնտեսություն 

ԱՄՆ արտաքին պարտքը սպառնում է կաթվածահար անել երկրի տնտեսությունը

ԱՄՆ անընդհատ աճող արտաքին պետական պարտքը առաջիկա 10 տարիներին սպառնում է խեղդել երկրի տնտեսական աճը:

Այս մասին գրում է ամերիկյան The Washington Times պարբերականը, նշելով, որ նման մտավախություն է առաջացել Կոնգրեսի բյուջեի վերաբերյալ զեկույցից հետո:

Զեկույցի համաձայն՝ առաջիկա տարիների սպասվում է եկամտի կտրուկ անկում, ինչը կհանգեցնի ԱՄՆ պետական պարտքի աճման ռեկորդային մակարդակին:

Հանրապետական կոնգրեսական Թոմ Պրայսի խոսքերով արտաքին պարտքի աճը վերահսկողությունից դուրս է մնացել, իսկ փորձագետների կարծիքով ներդրողների մոտ որոշակի պայմաններում առաջ կգա անվստահություն պետության նկատմամբ, ինչը վերջին հաշվով նոր ֆինանսական ճգնաժամի կհանգեցնի:

Ուստի ամերիկյան հաջորդ նախագահը պետք է գործի արագ ու արդյունավետ, կրճատի բյուջեի ծախսերն ու ավելացնի հարկերը:

Ներկա պարտքը չգերազանցելու համար շարքային ամերիկացին պետք է վճարի տարեկան 750 դոլար հավելյալ հարկ:

 

 

 

 

 

 

Նույն շարքից