Ի սկզբանե օրենքի նախագծի առաջարկություն է ներկայացված եղել, և մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել քաղաքացիներից:
Այս մասին այսօր Ազգային Ժողվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2015-ի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մենք նախատեսում ենք հանրային քննարկում և այս ընթացքում 5-6 քննարկում արել ենք: Դրա ադյունքում ունենք բավականին առարկայական առաջարկություններ, որոնք հիմք են հանդիսանում, որ ավելի լավ լուծումների վրա դուրս գանք և բերենք, ներկայացնենք կառավարությունում և Ազգային ժողովում»,-ասաց Ասատրյանը:
Նախարարը նշեց նաև, որ անհրաժեշտություն է տեսնում առաջին, երկրորդ երեխաների նպաստի հետ կապված չափի ավելացումը:
«Բայց բոլորս հասկանում ենք, որ դա բավականին մեծ ֆինանսական ներդրում է սոցիալական պաշտպանության ոլորտում»,-ասաց Ասատրյանը: