Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գործադիրին ներկայացրեց մի նախագիծ, որով հաստատվեց նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման ծրագրերի շարունակականությունը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս տարի 7000-ից ավելի անձինք կստանան իրենց ավանդները:
Նախարարի տեղեկացմամբ՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը առաջին հերթին կլինի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին: