Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հրայր Թովմասյանին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար:
«Այն բարեփոխումները, որ սկսել է Հրայր Թովմասյանը, մենք անպայման շարունակելու ենք և ավարտին ենք հասցնելու: Համոզված եմ՝ նորանշանակ նախարար պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Արդարադատության նախարարության բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Հովհաննես Մանուկյանին: