Իրավական 

Արդարադատության նախարարությունը լավ կադրեր ունի, որոնց հետ կհամագործակցենք. Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին:


Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հրայր Թովմասյանին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար:


«Այն բարեփոխումները, որ սկսել է Հրայր Թովմասյանը, մենք անպայման շարունակելու ենք և ավարտին ենք հասցնելու: Համոզված եմ՝ նորանշանակ նախարար պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Արդարադատության նախարարության բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Հովհաննես Մանուկյանին: 

Նույն շարքից