Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նոր ցուցակում կլինեն երեք հիմնական պետական նավթային ընկերությունները՝ «Գազպրոմ նեֆտ»-ը, «Տրանսնեֆտ»-ը և «Գազպրոմ»-ը, ինչպես նաև պաշտպանական «Օբորոբպրոմ», «Սիրիուս», «Կալաշնիկով» ընկերությունները: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը. գրում է Газета.Ru-ն:
Նրանց կարգելվի ԵՄ-ից 30 օրվանից ավելի մարման ժամկետով վարկեր վերցնել, ինչպես նաև արտահանել իրենց արտադրանքը: Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 9-ից: