Տաշքենդում սեպտեմբերի 26-ից մեկնարկել է արդեն 17 –րդ անգամ կազմակերպվող կանանց թենիսի 250 հազար դոլար մրցանակային հիմնադրամով WTA Tashkent open անվանումով բարձրակարգ մրցաշարն,որի գլխավոր մրցանակները վիճակում են Եվրոպայի, Ասիայի , Ամերիկայի 100-ից ավելի առաջատար թենիսիստուհիներ:
Արդեն հետևում են մնացել Որակավորման փուլի հանդիպումների ավարտից հետո ի հայտ եկան 32 ուժեղագույններն,ովքեր մենախաղի հիմնական մրցաշարում շարունակում են պայքարը ստուգատեսի պարգևների համար:
Իրազեկել ենք, որ գերմրցաշարի մասնակիցների թվում էնաև WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում ներկայումս 73-րդ հորիզոնականը զբաղեցնող հայազգի 21-ամյա թենիսիստուհի, կանանց թենիսի ՌԴ ազգային հավաքականի անդամ, հուլիսին Բաքվի գավաթի միջազգային խաղարակության նմանատիպ գերմրցաշարի կրկնակի հաղթող ու հերոսուհի Մարգարիտա Գասպարյանը:Նախօրերին նա մենախաղի 1-ին շրջանում ՝ 1/16-րդ փուլում չխնայեց ու 7:6 (2),6:1 հաշվով պարտության մատեց ու հետագա մրցապայքարից դուրս թողեց այս գերմրցաշարում զուգախաղի իր խաղընկերուհուն ՝ ՌԴ հեղինակավոր ու փորձառու ռուս թենիսիստուհի, 26-ամյա Ալեքսանդրա Պանովան ,ով հիմա WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում 131-րդ տեղն է զբաղեցնում:
Իսկ ահա երեկ Գասպարյանն ու Պանովան, ովքեր WTA-ի համաշխարհային դասակարգման զուգախաղի ցուցակում ներկայումս զբաղեցնում են համապատասխանաբար 86-րդ և 42-րդ տեղերը կրկին միասին ելան խաղահրապարակ ,սակայն ոչ թե միմյանց դեմ ,այլ այս անգամ արդեն իրար հետ:
Նրանք զուգախաղի 1/8-րդ փուլում մրցեցին Նաո Հիբինո(Ճապոնիա, զուգախաղի 194-րդ վարկանիշ) /Անգելինա Կալինինա( Ուկրաինա,265) երկյակի հետ: Գասպարյան /Պանովա զույգն որ Բաքվի վերոհիշյալ գերմրցաշարի հաղթող էր այս անգամ ևս իր բարձրության վրա գտնվեց ու ընդամենը 1ժամ 7րոպեում 6:4,6:2 հաշվով առավելոթւյան հասավ մրցակիցների նկատմամբ: Գասպարյան /Պանովա զույգը մտավ զուգախաղի քառորդ եզրափակիչ ,որտեղ արդեն կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Քերոլին Դանիելս (Գերմանիա, զուգախաղի 169-րդ վարկանիշ) /Լիդիա Մորոզովա(Բելառուս,133) երկյակի հետ մրցամարտում:
Հիշեցնենք,որ մենախաղում էլ 1-ին շրջանի արգելքը հաջողությամբ հաղթահարած Մարգարիտան 2-րդ շրջանում ՝1/8-րդ փուլում հանդիպելու է 21–ամյա գերմանուհի Աննա-Լենա Ֆրիդզամի հետ ,ով WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում հիմա 109-րդ տեղն է զբաղեցնում:
Տեղեկացնենք նաև ,որ այս գերմրցաշարի մենախաղի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին ու կարժանանա 43 հազար դոլար պարգևավճարի և վարկանիշային 280 միավորի, իսկ զուգախաղի հաղթողներին էլ բաժին կհասնի12300 դոլար պարգևավճար ,ու վարկանիշային 280 միավոր:
WTA Tashkent open գերմրցաշարի ընթացքի մասին առավել մանրամասն ու հրատապ տեղեկություններ կարող եք իմանալtennis.uz/news.php?n=171 կայքից: