Վերլուծական Տնտեսություն 

Գնային համեմատություն սուպերմարկետներում. ՄԱՍ 2

 

 Ինչպես տեղեկացրել ենք, «Անալիտիկ» կենտրոնն ուսումնասիրությունների շարք է սկսել բիզնես հատվածում գործող կազմակերպությունների մատուցած ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված թերությունների վերհանման, ինչպես նաև՝ առավելությունների խրախուսման նպատակով: Նախորդ անգամ  անդրադարձանք Երևանում գործող 3 սուպերմարկետների՝ «ՍԱՍ», «ԿՐՊԱԿ» և «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»,  գնային քաղաքականությանը՝ պատահականության սկզբունքով ընտրելով մի քանի ապրանքներ: Մենք համեմատել են, թե նույն ապրանքն այս երեք սուպերմարկետներից յուրաքանչյուրում ինչ արժե:

 

Այս անգամ որոշեցինք անդրադառնալ սուպերմարկետներում տնտեսական ապրանքների գներին, սակայն համեմատել են գները միայն «ՍԱՍ»-ում և «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ում, քանի որ «ԿՐՊԱԿ»-ի ապրանքատեսականին քիչ էր համընկնում մնացած երկուսի ապրանքատեսականու հետ:

 

Հաշվի առնելով այն, որ սուպերմարկետներում հաճախ զեղչեր և ակցիաներ են լինում, ընտրել ենք այն ապրանքները, որոնց գները նշված օրերին այս սուպերմարկետներում զեղչված չեն եղել:

Այսպիսով, մեր փոքրիկ մոնիթորինգի արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը.



 

Եվ, ինչպես միշտ, նման դեպքերում մենք մեկնաբանությունները և եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

 

Հ.Գ. Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ստացվում, որ Երևան Սիթի սուպարմարկետը կարողանում է շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել ապրանքները, իսկ եթե նույն գնով  է ձեռք  բերում, ապա նորից  հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կարողանում վաճառել շատ ավելի մատչելի գնով: Այստեղ երկու հնարավոր տարբերակ կա՝ կամ մյուս սուպերմարկետները գերշահույթ են ստանում ավելի թանկ գներով վաճառելով միևնույն ապրանքները կամ «Երևան Սիթի» սուպերմարկետը կարողանում է էժան գնային քաղաքականության արդյունքում առաջացած վնասն այլ ձևով ետ բերել, ինչին կանդրադառնանք հաջորդ անգամ:

 

«Անալիտիկ» կենտրոն




Նույն շարքից