Սոլկովյան ինստիտուտը պարզել է, որ շիզոֆրենիան զարգանում է դեռ ներարգանգանդային զարգացման շրջանում, փոխանցում է Medical News Today-ը: Մինչ այդ մասնագետներին հաջողվել էր ուսումնասիրել շիզոֆրենիայի երևույթը մահացած մարդկանց օրգանիզմում: Բայց դա դժվարացնում էր այդ գուրծընթացը՝ առաջին պաթոլոգիկ փոփոխությունների առաջացման հետևանքով: Չէ, որ ծերացումը, սթրեսները, դեղամիջոցների ընդունումը կարող են փոփոխություն առաջացնել մարդու ուղեղում:
Մասնագետները որոշել են գնալ այլ ճանապարհով՝ նրանք վերցրել են հիվանդի մաշկի բջիջները և դրանք վերածել ցողունային բջիջների: Ապա այդ ցողունային բջիջները զարգացրել են մինչև նյարդային բջիջներ: Ընդհանուր առմամբ գիտնականները ստեղծ ել շիզոֆրենիայով տառապող 4 և առողջ 6 մարդու նյարդային բջիջները:
Այնուհետև մասնագետները ստուգել են, թե որքան հեռու կարող են տեղափոխվել այդ բջիջները, ինչպես են նրանք փոխազդում միմյանց հետ և ինչպիսին է նրանց ռեակցիան սթրեսների նկատմամբ: Արդյունքում՝ շիզոֆրենիայով տառապող մարդկանց բջիջները իրենց անհասկանալի են պահել: Եվ դա կապված էր սպիտակուցների երկու խմբի հետ: