Երևանս.. Ջերմ ու բարի քաղաքս, լուրջ ու զվարճալի քաղաքս, իմաստուն և թեթև քաղաքս, հազարամյակների խորքից եկած երիտասարդ ժպիտդ ջերմացնում է բոլորիս հոգիները։ Տոնդ շնորհավոր, գեղեցկուհիս։ Կանգուն մնա։ Ծաղկիր միշտ, ինչպես այսօր ես ծաղկում, շենանում, փայլում և շողշողում։ Տոնդ շնորհավոր, հպարտս։ Սիրիր բնակիչներիդ և հյուրերիդ, ինչպես մենք ենք քեզ սիրում՝ անսահման։ Շարունակիր զարմացնել քո գրեթե 3 հազարամյա պատմությամբ և նորանոր գեղատեսիլ անկյուններով։ Եղիր միշտ այնպիսի ապահով ձեռքերում, ինչպիսիններում հիմա ես, և թող բոլոր ժամանակների քո քաղաքագլուխները քեզ սիրեն այնպես, ինչպես հիմա է։ Տոնդ շնորհավոր, միակս։ Դու այն քաղաքն ես, որ այսօր միավորում ես մեզ, աշխարհասփյուռ հայերիս, յուրաքանչյուրիս սիրելով առանձին և բոլորիս միասին։ Տոնդ շնորհավոր, ուրախս։ Արդեն ոչ միայն իմ անունից, այլ նաև նոր երևանցու, քո նոր բնակչի՝ իմ փոքրիկ Արիանայի կողմից։
Դու այն քաղաքն ես, որ այսօր միավորում ես մեզ, աշխարհասփյուռ հայերիս