Ֆեյսբուք 

Եթե հարկվեն տրանսֆերտները, ապա մի գեղեցիկ օր էլ հարկվելու են սեռական հարաբերությունները

Սարիբեկ Օվոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Եթե հարկվեն տրանսֆերտները, ապա մի գեղեցիկ օր էլ հարկվելու է ամուսնությունը, սեռական հարաբերությունները, բարև-բայլուսը, մուննաթ-զուննաթը, կարծիք հայտնելը, շնչելը....

 

Լավ, հերիք չէ, արդեն լրիվ չափն անցաք, ջաղացը կորցրել եք, ընկել չախչվանների հույսի՞ն: 

 

Չնայած հասկանում եմ հեղինակներին, մարդիկ չեն կարողանում հարկել հարկվողին, ստիպված մուռն էս խեղճ ու կրակ ժողովրդից են հանում, դե թող փորձեն մի ստից օրինագիծ մտցնել ԱԺ, որը թեթևակի կբխի ժողովրդի շահերից, կտեսնեք, թե ոնց կպատժվեն հեղինակները:

 

Պարոնա՛յք, սթափվեք, դեմը Սահմանադրական հանրաքվե կա....

Նույն շարքից