Լևոն Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Էրդողանն այսօր Սիիրթում (Սղերթ) արտասանել է այն, որի համար ժամանակին թանկ էր վճարել:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանն այսօր ելույթ է ունեցել Սիիրթի հրապարակում և կրկին արտասանել թուրք գրող, պանթյուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփի բանաստեղծություններից մի հատված. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերը, գմբեթները մեր սաղավարտները, իսկ հավատացյալները` մեր զիվորները»:
Հենց այս բանաստեղծության պատճառով էր, որ Էրդողանը 18 տարի առաջ բանտարկվեց: 1997 թ. դեկտեմբերին Ստամբուլի քաղաքապետ հանդիսացող Էրդողանը նույն Սիիրթում արտասանած այս տողերի համար Դիարբեքիրի պետանվտանգության դատարանի կայացրած որոշմամբ դատապարտվեց 10 ամսվա բանտարկության` «կրոնական մոլեռանդության խրախուսման» մեղադրանքով, սակայն բանտում անցկացրեց միայն 4 ամիս: