Ֆեյսբուք 

Թուրքական իշխանությունների նյարդերը տեղի են տալիս

Գեղամ Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Թուրքական իշխանությունների նյարդերը տեղի են տալիս ու նրանք կրկին ցույց են տալիս թուրքական պետության գազանաբարո դեմքը, որը քաղաքակիրթ երկրի շղարշով էին ուզում ծածկել այսքան տարիներ։

 

Ապրիլի 24-ը դեռ չի ավարտվել, իսկ թուրքական իշխանական համակարգը արդեն հիվանդագին ու ջղաձգային շարժումներ է թույլ տալիս։ Այսպես, այսօր թուրքական ոստիկանությունը հարձակվել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, ովքեր նստացույց էին անում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահհատակների։

 

Ինչպես ասվում է, եթե նյարդայանում ես, ուրեմն սխալ ես, իսկ այն ինչ հիմա անում է Թուրքիան՝ նյարդայնացում չէ, այլ հիստերիա, քանի որ իրար են հետևում ոչ ադեկվատ հայտարարություններ, իսկ այս միջադեպով էլ թուրքը կրկին աշխարհին ցույց տվեց իր անհրապույր ու արյունոտ դեմքը։



Կրկին անգամ կեցցենք մենք ու բոլոր այն մարդիկ, ովքեր այս շաբաթների ընթացքում տարված գրագետ աշխատանքով հասան նրան, որ ի թիվս այլ արդյունքների, հիստերիկության աստիճանի հասցրեցին թուրքական պետական ապպարատն ու քարոզչամեքենան․ Ամեն ինչ դեռ առջևում է։

Նույն շարքից