ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղստան և Տաջիկստան:
Ղազախստանը, Ղրղստանը, Թուրքիան և Ադրբեջանը 2015 թ-ի օգոստոսին համաձայնագիր են ստորագրել, որ միասնական թուրքալեզու հեռուստաալիք են ստեղծելու: Այս չորս երկրները միմյանց ռազմավարական դաշնակիցներն են: Ադրբեջանն ու Տաջիկստանը մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում: Մեկ տարի առաջ էլ Տաջիկստանի համալսարանում Ալիևը ելույթ ունեցավ՝ Տաջիկստանի իշխանությունների հիացմունքի ներքո: ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին, կարծում եմ՝ անդրադառնալու իմաստ էլ չկա:
Հետաքրքիր է՝ այս պայմաններում, ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ից ՀՀ-ն անվտանգության ապահովման որևէ սպասելիքներ ունենալ, եթե այդ կազմակերպության անդամ պետություններից նվազագույնը 3-ը Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական դաշնակիցներն են: