Լավ է, որ գոնե ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սթափ է և պրոֆեսիոնալ:
Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը հայկական դիվանագիտական զինանոցում շատ կարևոր միջոց է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ կիսվելով նյութով, որտեղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ հայտարարելով, որ այն ինքնանպատակ լինել չի կարող և նման հանդիպման ընթացքում կարող են վերահաստատվել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռքբրերված պայմանավորվածությունները: