Ֆեյսբուք 

Լրագրողներ VS ընդդիմադիր պատգամավորներ. Ո՞վ կհաղթի

Արման Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



ԱԺ-ում շարունակվում է 2014թ-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները: Դրանք աչքի են ընկնում ընդդիմադիր պատգամավորների պասիվությամբ, նրանց մեջ չի նկատվում նախկին խանդավառությունը: Պատգամավորները կամ չեն մասկնակցում քննարկումներին, կամ էլ ի միջի այլոց հարցեր են ուղղում, որոնք կարծես թե միայն հարց տալու համար լինեն:



Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված նախկինում «քարը քարի վրա չթողնող» ընդդիմադիրների պասիվությունը, ինչպես նաև անտարբերությունը 2014թ-ի բյուջեի կատարողականին:



Միգուցե խնդիրը նրանում է, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում խուսափում են բովանդակային քննարկումների մեջ մտնել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ, քանի որ բովանդակային քննարկումները ըստ նրանց կարող են հարցադրում կատարելիս «հաղթանակ չխոստանալ»:



Հնարավոր է` նրանց չի հետաքրքրում բյուջեի կատարողականը, և դա դուրս է իրենց հետաքրքրությունների շրջանակից:

 

Իրականում նրանց կողմից այսպիսի անտարբեր մոտեցումը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթին, չի բխում մեր երկրի, ինչպես նաև հասարակության շահերից, քանի որ եթե բյուջեի կատարողականում առկա են թերացումներ` դրանք պետք է մատնանշվեն:



Այլ է իրավիճակը լրագրողների մոտ, նրանք հակադիր ծայրահեղության մեջ են և ավելի ծանրակշիռ ու փաստարկված հարցեր են ուղղում ոլորտների պատասխանատուներին՝ հաճախ անելով նաև ինտրիգային ձևակերպումներ:



ՀԳ. Մնում է վճարել լրագրողներին` ոչ իշխանական պատգամավորների ֆունկցիաներն իրենց վրա վերցնելու համար:

Նույն շարքից