Ֆեյսբուք 

Խզմալյանն անցել է հայ-ադրբեջանական սահմանը

Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Արաբերեն ֆիդայի, հայերեն` հայդուկները մի խոսք ունեին` "Ով զարկվի, դավաճան է": Իմաստը երկար որոնել պետք չէ, հայդուկները, քանի որ մեր ցանկացած թշնամուց թվաքանակով քիչ էին, հետեւաբար իրենցից յուրաքանչյուր զոհ/զարկված/ դիտարկում էին, որպես սեփական շարքերի նոսրացում, ինչը դասալքության պես մի բան է` վերջին, գուցե ստոր հաշվարկով:

 

Հիմա ժամանակները փոխվել են, հայդուկներ էլ չկան/խոսքը մեր մեջ` փառք Աստծո/, հիմա` պատերազմական այս վիճակում/կիսապատերազմական վիճակն էլ` պատերազմ է, գուցե ավելի վատ/, դավաճան համարվում է նա, ով անցնում է ինքնակամ համկառակորդի կողմը: Նման դեպքերը ունենք, շատ չեն, բայց անգամ մեկը` շատ է: Ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա հայրենի սահմանները պահող զինվորն է անցնում ինքնակամորեն հակառակորի կողմը, թե հայրենիքում իր համար հանգիստ կինո նկարողն ու կինո սարքողն է ինքնակամ հարցազրույց տալիս հակառակորդի կողմի լրատվամիջոցին, որտեղ պատմում է, թե Հայաստանի իշխանություննները գանգստերներն են եւ, որ արտագաղթը քանի գնում մեծանում է Հայաստանից/տիպօ ուրախացիր` թշնամի,հայերը հեռանում են էլի/: 

 

Երկուսն էլ մեծ հաշվով դավաճանություն է: Այսքան բան:

Նույն շարքից