Հոգեբանի անկյուն 

Ծիծաղը նվազեցնում է սթրեսի մակարդակը և լավացնում է հիշողությունը

Մարդիկ բազմաթիվ մեթոդներ են գտել իրենց շատ կարևոր ինչ-որ բան հիշեցնելու համար՝ սկսած  թաշկինակները կապելուց մինչև ձեռքի վրա նշան անելը: Բայց, պարզվում է, որ գոյություն ունի ավելի հեշտ եղանակ: Գիտնականների կարծիքով հիշողությունը կարելի է լավացնել ժպիտի միջոցով: Այն իջեցնում է սթրեսի մակարդակը, որը բացասական ազդեցություն է ունենում ուղեղի վրա, փոխանցում է ABC News-ը:


Լոմա Լինդա համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել քսան առողջ մարդկանց շրջանում՝ նրանց ցույց տալով  զվարճալի տեսանյութ: Երկրորդ խումբը այդ ընթացքում ոչինչ չի արել, այլ միայն սպասել է իր հերթին:

Տեսանյութը դիտելուց հետո երկու խումբն էլ անցել են հիշողության ստուգման թեստ: Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ, ովքեր նայել և միաժամանակ ծիծաղել են, ավելի լավ են հիշում, իսկ կարտիզոնի քանակն էլ ավելի քիչ է:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ծիծաղը բարձրացնում է օրգանիզմում էնդորֆինների քանակը, արդյունքում՝ դոպամին հորմոնի ավելի մեծ քանակ է մտնում ուղեղ, որը ուրախության զգացում է առաջացնում: Դա էլ իր հերթին փոփոխություն է մտցնում ուղեղի ալիքների մեջ և բարերար ազդեցություն ունենում հիշողության վրա:.

Նույն շարքից