Բիզնես 

Կառավարությունը պատգամավորների առաջարկություններով փոփոխեց 2015 թ. պետբյուջեի նախագիծը

Հայաստանի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից ստացվել է 367 առաջարկություն, որոնք ենթադրում էին 163 մլրդ դրամի ծախս: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ առաջարկությունները վերաբերել են տարբեր ոլորտների՝ տնտեսությանը, ԼՂՀ-ի տարաբնակեցման հայեցակարգին և այլն: Քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկություններ, մնացածի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

 

«Ըստ այդմ, բյուջեի նախագծում կատարվել են փոփոխություններ: Ընդունվել են 13,5 մլրդ դրամիլրացուցիչ ծախսային ծրագրեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդտարելիցի միջոցառումներին, հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը, սահմանամերձհամայնքներին աջակցությանը և այլն: Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտներն ավելացել են 7մլրդ դրամով, ծախսերը կրճատվել՝ վեց միլիարդով»,- 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում՝ եկամուտների մասով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 191 մլրդ դրամ, ծախսերը՝ մեկ տրիլիոն 308 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 114 մլրդ դրամ:

 

Հաջորդ տարվա պետական բյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Նույն շարքից