Իրավական 

Կինը ներկայացել է իբրև դատավոր և կեղծ դատավճիռներ կայացրել

Ղազախստանում իրավապահ մարմինները կասեցրել են կեղծ դատարանի գործունեությունը: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը:

Հայտնի է, որ Ղազախստանի բնակչուհին իրավական դատական կառույց է ստեղծել և հանրապետության անունից դատավճիռներ կայացրել վարչական, քրեական և քաղաքացիական գործերով: Ընդ որում՝ դատական բոլոր որոշումները կազմվել են պետական դրոշմ ունեցող թղթերի վրա:

«Այդ անօրիանկան դատական ակտերով նա զրկել է քաղաքացիներին վարորդական իրավունքից, պահանջել գումարներ,  փորձել ազատել անձանց բանտարկությունից և այլն», - հաղորդել է քաղաքային դատախազությունը:

Կեղծարար կնոջ վրա քրեական գործ է հարուցվել:

Նույն շարքից