Ղազախստանում իրավապահ մարմինները կասեցրել են կեղծ դատարանի գործունեությունը: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը:
Հայտնի է, որ Ղազախստանի բնակչուհին իրավական դատական կառույց է ստեղծել և հանրապետության անունից դատավճիռներ կայացրել վարչական, քրեական և քաղաքացիական գործերով: Ընդ որում՝ դատական բոլոր որոշումները կազմվել են պետական դրոշմ ունեցող թղթերի վրա:
«Այդ անօրիանկան դատական ակտերով նա զրկել է քաղաքացիներին վարորդական իրավունքից, պահանջել գումարներ, փորձել ազատել անձանց բանտարկությունից և այլն», - հաղորդել է քաղաքային դատախազությունը:
Կեղծարար կնոջ վրա քրեական գործ է հարուցվել: