1. Տվեք մարդկանց ավելին, քան նրանք սպասում են և արեք դա հաճույքով:
2. Հիշեք ձեր սիրելի բանաստեղծությունը
3. Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ ասում են, ծախսեք այն ամենը, ինչ դուք ունեք, կամ քնեք՝ որքան ցանկանում եք
4. Երբ ասում եք «Ես քեզ սիրում եմ», ասեք ճշմարտությունը:
5. Երբ ասում եք «Ցավում եմ», նայեք դիմացինի աչքերի մեջ:
6. Ձեր սիրելիին առաջարկություն արեք ամուսնությունից 6 ամիս առաջ:
7. Հավատացեք սիրուն՝ առաջին հայացքից:
8. Երբեք մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
9. Սիրեք խորը և անկեղծ: Հնարավոր է, որ այդ խորը սերը Ձեզ վերք պատճառի, բայց դա է միակ ճանապարհը՝ ապրելու կյանքը լիաթոք:
10. Կոնֆլիկտների ժամանակ արդար եղեք: Մի տվեք անուններ:
11. Մի դատեք մարդկանց իրենց բարեկամներով:
12. Դանդաղ խոսեք, բայց արագ մտածեք:
13. Երբ ինչ-որ մեկը ձեզ հարց է տալիս, որին չեք ուզում պատասխանել, ժպիտով հարցրեք՝ «Իսկ ինչու՞ է դա Ձեզ հետաքրքրում»:
14. Հիշեք, որ մեծ սերը և մեծ ձեռքբերումները մեծ ռիսկ են պահանջում:
15. Զանգեք մայրիկին:
16. Առողջություն մաղթեք, երբ ինչ-որ մեկը փռշտում է:
17. Երբ Դուք պարտվում եք, բաց մի թողեք դասը:
18. Հիշեք 3 սկզբունք՝ հարգեք Ձեզ, դիմացինին և պատասխանատու եղեք Ձեր արածների համար:
19. Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը փչացնի մեծ ընկերությունը:
20. Երբ հասկանում եք, որ սխալ եք գործել, փորձեք ուղղել այն:
21. Ժպտացեք՝ վերցնելով հեռախոսը և պատասխանելով զանգին: Նա, ով զանգում է Ձեզ, կզգա դա ձեր ձայնից:
22. Ամուսնացեք նրա հետ, ում լսելը Ձեզ համար հաճելի է:
23. Որոշ ժամանակ անցկացրեք միայնակ:
24. Բաց եղեք փոփոխությունների համար , բայց բաց մի թողեք Ձեր արժեքները:
25. Հիշեք, որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
26. Ավելի շատ գրքեր կարդացեք:
27. Ապրեք լավ, հաճելի կյանքով: Երբ Դուք մեծանաք, դուք կարող եք ուրախանալ դրանցով:
28. Հավատացեք Աստծուն, բայց կողպեք Ձեր մեքենայի դուռը:
29. Սիրո մթնոլորտը Ձեր տանը շատ կարևոր է: Արեք ամեն ինչ՝ հանգիստ ու խաղաղ մթնոլորտ ապահովելու համար:
30.Վեճերի ժամանակ մի հիշեք անցյալի դեպքերը:
31. Կարդացեք տողատակերում:
32. Կիսվեք Ձեր գիտելիքներով: Դա միակ միջոցն է՝ անմահանալու:
33. Նուրբ վարվեք բնության հետ:
34.Աղոթեք: Նրանում անչափելի ուժ կա:
35. Երբեք մի ընդհատեք, երբ ձեզ ստում են:
36.Մի խառնվեք ուրիշների գործերին:
37. Մի վստահեք մարդկանց, ովքեր փակում են աչքերը հետ համբուրվելուց:
38.Տարվա մեջ մի անգամ գնացեք այնտեղ, որտեղ չեք եղել:
39.Եթե դուք մեծ փողեր եք կուտակել, ապա օգնեք ուրիշներին:
40. Հիշեք, որ ցանկալին չստանալը երբեմն հենց դա է հաջողությունը:
41. Հաշվի առեք կանոնները, իսկ որոշները խախտեք:
42. Հիշեք, հրաշալի է, երբ դուք սիրում եք իրար, բայց ավելի լավ է, երբ դուք իրար կարիք եք զգում:
43.Գնահատեք մեկ մեկու նրանով, թե ինչ եք զոհաբերել միմյանց հասնելու համար:
44. Հիշեք, որ ձեր «ԵՍ»-ը ձեր ուղևորության վերջին կետն է:
45. Սիրով վերաբերվեք սննդի պատրաստմանը: