Բիզնես 

Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ԱԶԲ-ն կտրամադրի 49 մլն դոլարի վարկ

 Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 49 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի հիմնումը:

 

Ծրագրով նախատեսվում է բարելավել ոլորտային կառավարման համակարգերը, մշակել ներդրումային որոշումներում ավելի արդյունավետ հատկացումներին ուղղված ռազմավարություններ և գործընթացներ, բարելավել կարգավորման շրջանակները և ուժեղացնել մշտադիտարկման համակարգերը: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով` 2 տոկոս տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որի 5-ը՝ արտոնյալ:

Նույն շարքից